Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն ամբողջությամբ փոխելու է իր գործառույթները, ԱԱԾ-ն նախարարություն չպետք է դառնա». Նիկոլ Փաշինյան

Մայիս 06,2020 16:23

«Առաջիկայում դատաիրավական բարեփոխումների ռազմավարության եւ հակակոռուպցիոն քաղաքական ռազմավարության արդյունքում ԱԱԾ-ն ամբողջությամբ փոխելու է իր գործառույթները: Քննչական եւ հակակոռուպցիոն գործառույթները դուրս են գալու: ԱԱԾ-ն առնչվելու է երեք թեմայի հետ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար եւ անվտանգություն եւ սահմանադրական կարգի պահպանություն: Այսինքն՝ արտաքին եւ ներքին անվտանգություն: Մենք կարծում ենք, որ ԱԱԾ-ն նախարարություն չպետք է դառնա, ինքը պետք է լինի շատ դինամիկ ուժեղ հատուկ ծառայություն: Հետախուզությունը նույնպես պետք է ԱԱԾ գործառույթ չլինի, մենք պետք է ունենանք հետախուզական առանձին ծառայություն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ սահմանների պահպանության գործառույթն էլ քննարկելի է, որը մի շարք երկրներում իրականացնում է, օրինակ, ոստիկանությունը. «Բայց մեր պարագայում անվտանգային համակարգերի պրակտիկան պետք է հաշվի առնենք ու հիբրիդային լուծումներ գտնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031