Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստան- ՌԴ հարաբերությունները գնահատում եմ լավ, բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերությունում չկան հարցեր». Փաշինյան

Մայիս 06,2020 15:40

Այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԵՄ հարաբերություններից, վերջին 1 տարվա ընթացքում ի՞նչ դինամիկա է նկատվում:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական դաշնակցային, ՌԴ-ն մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում: Մենք շարունակում ենք ՀԱՊԿ-ում ինտենսիվ աշխատել եւ այդ աշխատանքի նպատակներից է նաեւ կազմակերպության արդյունավետությունը եւ մեր մասնակցությունը կազմակերպության ավելի արդյունավետ դարձնելը: Նույնը վերաբերում է նաեւ ԵԱՏՄ-ին, մեր հարաբերությունները գնահատում եմ լավ, բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերությունում չկան հարցեր: Այդ հարաբերություններում կան հարցեր, կա օրակարգ»:

Վարչապետը նաեւ ասաց, որ գաղտնիք չէ, որ 2018-ից հետո ՀՀ-ում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ ու արտաքին գործընկերները խնդիր ունեն նոր քաղաքական իրավիճակի պայմաններին ադապտացվելու. «Խոսքը միայն ԵԱՏՄ-ին չի վերաբերվում, նաեւ ԵՄ-ին, բոլորին: Այդ ադապտացիան տեղի է ունենում շատ հաջող: Այդտեղ կան հարակից որոշակի էֆեկտներ, մի մասը տեսանելի են, մյուս մասն անտեսանելի են, բայց, ընդհանուր առմամբ, շատ կառուցողական են մեր հարաբերությունները եւ բավականին արդյունավետ, ինչը չի նշանակում, որ արդյունավետության վերին սանդղակին մոտ են: Մենք ձգտում ենք ու կհասնենք արդյունավետության վերին սանդղակին»:

Ինչ վերաբերում է մյուս հարեւանների հետ հարաբերություններին, վարչապետն ասաց, որ Իրանի հետ հարաբերությունները շատ լավ են, դինամիկ են. «Մեր հարաբերություններում համավարակով պայմանավորված բարդություններ են առաջացել ե՛ւ Իրանի, եւ Վրաստանի, բոլորի պարագայում: Վրաստանի վարչապետի հետ այս ընթացքում մի քանի անգամ հեռախոսազրույց եմ ունեցել եւ մարտի սկզբին պաշտոնական այցով եղել եմ Վրաստանում, մեր հարաբերություները շատ լավ են, ինչը չի նշանակում, որ խնդիրներ չկան: Տեսեք, Լարսում ձյուն է գալիս, մեքենաներ են կուտակվում, ինչը որոշ մարդիկ մեկնաբանում են հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում: Դժվար է պատկերացնել, թե մեր հարաբերություններն ինչպես պիտի ազդեին եղանակի վրա, որ չեն ազդել: Եթե կա այդպիսի բանաձեւ, կաշխատենք այդ բանաձեւերին էլ տիրապետենք, հարաբերությունները այնպես կառուցենք, որ ձյունը գա այն ժամանակ, երբ պետք է, հալվի այն ժամանակ, երբ պետք է եւ ձնահոսքերը լինեն միայն այն գրաֆիկով, ինչը մեր կառավարությունները նախապես կհամաձայնեցնեն իրար հետ»,-կատակեց Փաշինյանը:

Նա նշեց, որ Վրաստանի հետ ունենալով ազատ առեւտրի պայմանագիր, կորոնավիրուսով պայմանավորված՝ ստիպված եղան սահմանափակումներ մտցնել ու ճգնաժամը հենց դրանում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031