Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից գյումրեցի կին է մահացել․ նոր տվյալներ

Մայիս 06,2020 15:30

Շիրակի մարզպետարանի՝ քիչ առաջ հայտնած տվյալների համաձայն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժվում, որից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, առողջապահության նախարարության հանձնարարությամբ՝ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 բուժառու ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։

Մարզպետարանից նաև հայտնում են, որ հիվանդության ընթացքում արձանագրվել է 4 մահվան դեպք։ Մահվան երեք դեպքերը շիրակցիներին հայտնի են․ երեքն էլ արձանագրվել էր Անի խոշորացված համայնքում, երկու տղամարդիկ Մարալիկից էին՝ 68 և 90 տարեկան, մեկը՝ Ձորակապից․ 62-ամյա գործարար էր։

Մենք ճշտեցինք, որ մահացողը կին է՝ 64 տարեկան։ Նա մահացել է մայրաքաղաքում, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, բուժքույր է, կապ է ունեցել Գյումրիի վարակի օջախներից մեկի հետ։ Հիշեցնենք, որ հիվանդություն էր հայտնաբերվել դեղատներից մեկի աշխատակիցների մոտ։

«Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 4 դեպք։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի»,- նշված է մարզպետարանի հրապարակած տեղեկությունում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031