Երեկ մեկնարկել է շախմատի Ազգերի գավաթի համացանցային խաղարկությունը, որին մասնակցում են վեց հավաքականներ՝ Եվրոպա, Աշխարհ, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան: Յուրաքանչյուր պարտիայի տեւողությունը 25 րոպե է, գումարած 10 վայրկյան՝ ամեն քայլի համար:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ընդգրկված է Եվրոպայի հավաքականում: Հայկական շախմատի առաջատարը Ռուսաստանի հետ մեկնարկային տուրում պարտություն է կրել, իսկ երկրորդ տուրում, որտեղ մրցակիցը Չինաստանն էր, արել է ոչ-ոքի:
Երկու տուրից հետո առաջատարը Չինաստանն է, իսկ Ռուսաստանն ու Եվրոպան հավասար միավորներով բաժանում են վերջին հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ