Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյանդրբազություն» է. նույնն արել է Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի նշանակման ժամանակ». Մարուքյան

Մայիս 06,2020 15:10

«Մենք առաջարկել էինք օրենքը փոխել եւ վարչապետին տալ հնարավորություն, որ առանց նման բաների… դա «քյանդրբազություն» է, նույն բանն արել է Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի նշանակման ժամանակ: Մենք առաջարկել էինք, որ առանց դրա՝ հստակ իրավական ճանապարհով, վարչապետն ուղիղ նշանակումներ անի ու ասի, որ այս քաղաքական անձին է վստահում, նրան էլ նշանակում է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի՝ «մի քանի փուլով» ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուն, ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն ժամանակին առաջարկում էր այդ թվում ԱԱԾ ղեկավարի պաշտոնը քաղաքական դարձնել: «Իսկ մեզ ասում էին, թե մարդը չպետք է գնդապետ լինի…տեսա՞ք՝ ոնց մարդը մի օրում գնդապետ դարձավ: Այն, ինչ հիմա արվում է, մենք ժամանակին ասում էինք, որ անեն: Ինչ վերաբերում է անձին, ես Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ նրա ունակությունն ու կարողությունը: Սերժ Սարգսյանը Հրայր Թովմասյանի հետ այնպես է օրենքը գրել, որ ԱԱԾ ղեկավարն էլ է վարչապետը, ոստիկանության ղեկավարն էլ: Հետեւաբար, եթե որոշել է այդ մարդուն նշանակել, ուրեմն մի բան գիտի, ուրեմն այդպես է ճիշտ»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031