Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցը՝ Էրիկ Գրիգորյանի հրաժարականի, Արգիշտի Քյարամյանի, Գագիկ Խաչատրյանի որդու եւ իրավապահներին նոր գործիք տալու մասին

Մայիս 06,2020 14:55

Այսօր ԱԺ-ում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատում վերջին օրերի հրաժարականները կամ փոխատեղումները, Էրիկ Գրիգորյանը  հրաժարական տվեց, Արգիշտի Քյարամյանը ՔԿ ղեկավարի տեղակալ նշանակվեց, հետո՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ: 

Նա պատասխանեց. «Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ մասնավորապես ԱԱԾ պետի տեղակալի հետ կապված քաղաքական նշանակում է եղել: Ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանին, պարոն Գրիգորյանի դիմումի համաձայն տեղի է ունեցել այդ որոշումը: Պատեհ չեմ համարում այս պահին գնահատական հնչեցնել»:

Խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին՝ Մակունցն ասաց, որ հետագա գործողությունները քննարկվում են, որովհետեւ հասկանալի է, որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ դեռ կան ու քանի դեռ վտանգ են ներկայացնում բազմամարդ միջոցառումները, հանրաքվեն տեղի չի ունենա. «Երբ մենք որոշում ունենանք հետագա գործողությունների առնչությամբ, անպայման հրապարակային կտեղեկացնենք, որովհետեւ դա իսկապես կարեւոր հարցին առնչվող միջոցառում է, որը գիտեք ինչպիսի քննարկումների արդյունքում է իրականացվել: Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք, թե ինչ ենք անելու»:

Մակունցին նաեւ հարցրեցին՝ մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Գուրգեն Խաչատրյանը, որին կալանավորելու որոշում է կայացվել, փախուստի է դիմել, դրանից առաջ բազմաթիվ նման դեպքեր եղան, սա ո՞ւմ թերացումն է՝ Մակունցը պատասխանեց, որ նախորդ շաբաթ առաջարկել է, որ իրավապահ համակարգին «Իմ քայլը» խմբակցությունը օգնի տրամադրել այն գործիքները, որոնք իրավապահների աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ. «Առանց նրանց հետ աշխատելու գործիքներ ստեղծելուն այնքան էլ հակված չենք: Մենք ակնկալում ենք, որ իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք ավելի արդյունավետ աշխատելու համար, եթե նման գործիքների կարիք կա: Մենք պատրաստ ենք աջակցել ու օգնել նրանց: Իսկ եթե չկա լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն, ապա այստեղ հարցը տեղափոխվում է բոլորովին այլ դաշտ: Չեմ կարող չհնչեցնել «Իմ քայլը» խմբակցության կողմից նմանատիպ դեպքերի առնչությամբ մտահոգություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031