Ազգային ժողովի՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացել է, քանի որ վեց օր առաջ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ, որի մոտ, սակայն, երեկ նոր է թեստի պատասխանով հաստատվել հիվանդությունը։
Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց․ «Ինքնամեկուսացել եմ տանը՝ Երևանում, ինքնազգացողությունս լավ է։ Այս պահին դեռ թեստ չեմ հանձնել, շուտով կհանձնեմ»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ պատգամավորը մարտ ամսին ևս ինքնամեկուսացել էր՝ Սերբիայից վերադառնալուն պես։ Նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ գործուղման մեջ էր գտնվում Սերբիայում։ Այդ ժամանակ թեստ էր հանձնել, կասկածներ կային, որ օդանավակայանում վարակակրի հետ է շփվել, սակայն նրա մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ