«Խոստովանենք, որ մեր իրավապահ համակարգն իրականում շոկի մեջ է, եւ դա ես զգում եմ տարբեր առիթներով, որովհետեւ ոստիկանության եւ ԱԱԾ-ի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկար տարիներ ներշնչվել է, թե չի կարող տեղի ունենալ: Խոսքը 2018թ.-ի հեղափոխության մասին է: Այդ մարդիկ նայել են ու չեն հավատացել, որ ՀՀ-ում նման բան է տեղի ունենում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ. «Հիմա էլ շատերը նայում են ու չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տասնյակ տարի ես նրանց օբյեկտն եմ եղել: Իմ քաղաքականությունն այն է, որպեսզի օգնեմ նշյալ համակարգերին, որպեսզի հաղթահարեն այդ շոկը, հասկանան, որ նոր իրավիճակում իրենց ավելի ազնիվ եւ պետական առաքելություն է սպասվում: Ոստիկանության ամենամեծ խնդիրն այդ շոկն է, որը, ցավոք, մինչեւ հիմա հաղթահարված չէ: Բայց դա չի նշանակում, թե փայտը պետք է առնենք ու ընկնենք ոստիկանների հետեւից, պետք է օգնենք եւ բարեփոխումներ անենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ