Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը վիրտուալ ՀԴՄ-ի համակարգ է ներդնում

Մայիս 06,2020 14:06

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային ՀԴՄ-ի համակարգ է ստեղծում:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ասաց՝ պետական եկամուտների կոմիտեն կենտրոնական բանկի հետ քննարկում են նոր վճարային համակարգի՝ վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը. «Նոր համակարգն արդեն ստեղծված է պետական եկամուտների կոմիտեում եւ սպասում ենք, որպեսզի բիզնեսը առաջ գա եւ ինտեգրվի համակարգի հետ: Սա լավ հնարավորություն է ստեղծում  էլեկտրոնային ծառայությունների մատուցող կազմակերպություններին, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող, եւ ընդհանրապես, առցանց տարբեր եղանակով պատվերներ ստացողներին: Դա էլեկտրոնային ՀԴՄ-ն է, որն ինտեգրվում է իրենց ներսի էլեկտրոնային կառավարման համակարգի հետ եւ տեղեկատվությունն առցանց եղանակով ֆիսկալավորվում է ՊԵԿ-ում, եւ հսկիչ դրամարկղային կենտրոնը վայրկյանների ընթացքում եւս թե՛ առցանց, թե՛ թղթային տարբերակով կարող են տպեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031