«Ցավոք, կասկածը հաստատվեց: ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք, առողջություն ենք մաղթում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսով հիվանդացության կասկած կա:
Միրզոյանը շեշտեց՝ որեւէ պարտադրանք չկա դիմակ կամ ձեռնոց կրելու, բայց դա պատգամավորների, նրանց ընտանիքների եւ մյուսների առողջության համար է. «Կոչ եմ անում անվտանգության միջոցառումները պահպանել: Վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը՝ հստակեցված, նրանք եւս մեկուսացված են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ