ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հերքել է մամուլում հրապարակված լուրերը, թե ինքը տարաձայնություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ հրաժարական է ուզում տալ:
«Անկեղծ ասեմ, չգիտեմ որտեղից են այդ լուրերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը՝ հավելելով. «Այսինքն, երեւի գիտեմ, մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումներից են այդ լուրերը, որը բազմաթիվ կայքեր տարածեցին: Ու սա վկայում է այն մասին, որ մեր լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ եւ հուսով եմ, որ այդ ամենը նույնպես անդրադարձ կունենա»:
Հիշեցնենք, որ վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն էր ապրիլի 30-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել. «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում։ ։)»:
https://www.facebook.com/gevorg.atchemyan.7/posts/3357748214278128
Կարդացեք նաև
Այս գրառումը վերահրապարակել էին որոշ կայքեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ