«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, և դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսևորում:
Առջևում մայիսի 9-ն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:
Մասնավորապես, տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակութային միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:
Այս օրերին, երբ կրկին վերարժևորում ենք մեր հաղթանակներն ու հիշում հայրենիքի նվիրյալներին, անչափ կարևոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները:
Կարդացեք նաև
Զինվե’նք համբերությամբ և վստահությամբ. hաղթանակներ տոնելու բազմաթիվ առիթներ ունենալու ենք»: