Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ փոխնախագահը՝ հարկային արձակուրդ կիրառելու մասին

Մայիս 06,2020 13:33

Կորոնավիրուսի համավարակի եւ արտակարգ դրության պայմաններում տնտեսության շատ ոլորտների բիզնեսներ ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը, հետեւաբար նաեւ վնասներ կրել:

Արդյոք տնտեսվարողներին կտրվի հարկային արձակուրդ. այսօր կառավարության մամուլի կենտրոնում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն անդրադարձավ այս խնդրին: Նա, մասնավորապես պատասխանելով հարցին՝ կազմակերպությունը չունի հնարավորություն մուծելու հարկերը, դիմել է բանկերին, տարբեր մերժումներ է ստացել, տվյալ կազմակերպությանը հնարավո՞ր է տրվի հարկային արձակուրդ կամ հնարավո՞ր է ներվեն այդպիսի հիմնարկները, ասաց. «Ամբողջ տնտեսությունն ունի իր ամբողջական շղթան։ Եթե հարկը ներում ես մի տնտեսվարողի, եկամտային հարկը չի վճարում իր աշխատողին, ով ունի հիփոթեքային վարկ, որի տոկոսները փակվում են եկամտային հարկով, տոկոսները բանկին չեն վճարվում, բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ եւ այս տնտեսական շղթան խաթարվում է»։

ՊԵԿ փոխնախագահը հիշեցրեց՝ կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման տարբեր ծրագրեր կան, եւ կառավարությունը կազմակերպությունների համար մի քանի անգամ թուլացրեց պայմանները. «Այդքան թուլացումներից հետո եթե հարկ վճարողը չի կարողացել ընկնել ծրագրերի մեջ, ապա անհատական պետք է հասկանալ, թե հարկ վճարողի հետ կապված ինչ խնդիր կա»։

Փաշայանը վստահեցրեց՝ դիտարկելով տեղեկատվական շտեմարանները, հարկ վճարողների ցանկերը՝ կառավարության տարբեր միջոցառումներից օգտվելու, նկատել է՝ տնտեսվարողների ընդգրկվածությունը 90% -ից ավել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031