Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հրապարակավ հրավիրել է քննիչ հանձնաժողով՝ հարցերի պատասխանելու։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ Կարեն Կարապետյանն առաջիկայում գալու է Հայաստան՝ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար, ուստի կարող է այդ օրերի ընթացքում մասնակցել հանձնաժողովի նիստին։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել հրավերին։ Հիշեցնենք՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: