Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում իշխանություններին՝ երկշաբաթյա ժամկետով էապես խստացնել սահմանափակումները. հայտարարություն

Մայիս 06,2020 13:18

Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։

Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նախքան սահմանափակումների վերացումը իշխանությունները չեն արել կամ մասնակիորեն ձախողել են մի շարք կարևոր նախապատրաստական միջոցառումներ, մասնավորապես

Ա/ Տեստավորումների քանակի էական աճ,
Բ/ Ռեզերվային հիվանդանոցային բավարար մահճակալների ապահովում,
Գ/ Մեկուսացման հնարավորությունների էական մեծացում
Դ/ Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։
Ե/ Հանրային իրազեկման արշավ. հասարակության մի զգալի հատվածը չունի տարրական պատկերացումներ՝ վիրուսի տարածման մեխանիզմների և դրա վտանգների մասին։
Զ/ Սահմանված նորմերի խստիվ պահպանման և վերահսկման մեխանիզմների կիրառում։ Խախտման համար խոշոր տուգանքների սահմանում։

Վերը նշվածը, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով նոր դեպքերի թվի աճը՝ օրական 120-ից ավել (մայիսի 6-ին՝ արդեն 163), օրական մինչև 1000 թեստավորման պայմաններում, բուժաշխատողների շրջանում մեծ թվով հիվանդների առկայությունը վկայում են իրավիճակի պայթյունավտանգ լինելու մասին։

Այս պայմաններում կոչ ենք անում իշխանություններին՝ մայիսի 9-ից երկշաբաթյա ժամկետով հրաժարվել սահմանափակումների թուլացման քաղաքականությունից, էապես խստացնել սահմանափակումները։

Այդ ժամանակահատվածում իրականացնել վերը նշված և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքներ և միայն դրանից հետո գնալ սահմանափակումների թուլացմանը։

Հանրային առողջությունը և ժողովրդի բարօրությունը չեն կարող լինել քաղաքական շահարկման կամ քաղաքական ամբիցիաների խնդիր։

Բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, կոչ ենք անում՝ իրենց հրապարակային ձայնով միանալ այս նախաձեռնությանը։

Վահե Հովհաննիսյան – «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Դավիթ Հարությունյան – «Լույս» Հիմնադրամ
Արմեն Գևորգյան – ՀՀ նախկին փոխվարչապետ
Էլինար Վարդանյան – «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Արփինե Հովհաննիսյան – «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031