Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու եւ վատ աշխատանքի միջեւ. Շուշան Դոյդոյան

Մայիս 06,2020 13:25

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարեսկզբին հրապարակել էինք այն պաշտոնյաների սեւ ցուցակը, որոնք 2019թ.ին խախտել են տեղեկատվության ազատությունը։

Այսօր արդեն այդ ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլեւս ազատված են զբաղեցրած պաշտոնից։

Վերջինը Շրջակա միջավայրի նախարարն էր։

Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու եւ վատ աշխատանքի միջեւ։ Եթե պաշտոնյան լավ չի պատկերացնում հրապարակային եւ հաշվետու աշխատանքի արժեքը, նա չի կարող լավ պաշտոնյա լինել։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան Սեւ ցուցակի հղումը՝ քոմենթում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031