Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր է». Արարատ Միրզոյան

Մայիս 06,2020 12:45

«Մուտքի մոտ ձեռնոց ստանալու անհրաժեշտությունը ո՞րն է, եթե հիվանդ մարդ կա, ասենք գործի չգա, կամ բոլորս թեստավորվենք: Մեզ պարտադրում են ձեռնոց հագնել, ինչի՞ համար է այս խստացումը»,-ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր նման հարցադրում հղեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Միրզոյանը նշեց. «Ձեռնոցները եւ դիմակները որոշակիորեն կարող են կանխել կորոնավիրուսի փոխանցումն ԱԺ պատգամավորներին եւ նրանց ընտանիքի անդամներին: Ոչինչ պարտադրված չէ, դահլիճի մուտքի մոտ առաջարկվող դիմակներն ու ձեռնոցները կարող եք կրել, կարող եք չկրել: Այո, կա կասկած, գուցե՝ հիմնավոր, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր է: Քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, բոլորս ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է պատգամավորը։

Նա նշել է, որ իրեն լավ է զգում, չունի ջերմություն. «Ինքնազգացողությունս լավ է։ Շփում եմ ունեցել 6 օր, երեկ նրա մոտ հաստատվել է դրական։ Դեռ չեմ թեստավորվել, սակայն այսօր կամ վաղը կհանձնեմ թեստ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031