Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորմալ գիտակցության մեջ, նորմալ հոգեվիճակում գտնվող մարդու արարք չէ». «Հրապարակ»

Մայիս 06,2020 12:52

Մայիսի 5-ի առավոտյան Երեւանում հայրը՝ զինվորականը, երիտասարդ մարդը, 9-րդ հարկից ցած նետեց իրեն ու 8 եւ 5 տարեկան զավակներին։ Այս վայրագությունն ի՞նչ բացատրություն ունի, ինչպե՞ս կարող է մարդը նման բան անել՝ ինքնասպանություն գործել, այն էլ՝ մանկահասակ երեխաներին կյանքից զրկելով։ Արդյոք նա հոգեբանական խնդիրնե՞ր է ունեցել, թե՞ հոգեպես առողջ մարդը նույնպես կարող է նման քայլի գնալ։ Մեր հիշողության մեջ եւս մի նման դեպք կա՝ տարիներ առաջ երիտասարդ կինն իր 6-ամյա դստեր հետ նետվեց Կիեւյան կամրջից՝ հասարակությանը շոկի մատնելով։ Այն ժամանակ պարզվել էր, որ կինը գործազուրկ է դարձել եւ, հավանաբար, սթրեսին չի դիմացել։ Բայց եթե մարդն ազատ է իր կյանքի հետ վարվելու այնպես, ինչպես ցանկանում է, ինչո՞վ է բացատրվում երեխաներին հետը մյուս աշխարհ տանելու սահմռկեցուցիչ որոշումը։

Կատարվածի առնչությամբ զրուցեցինք հոգեբանի հետ։ Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ անհնար է, որ այդ մարդը հոգեպես առողջ լիներ։ Նրա խոսքով՝ այլ բան է ինքնասպանությունը, այլ բան՝ ինքնասպանությունն ու երեխաների սպանությունը։ «Նորմալ գիտակցության մեջ, նորմալ հոգեվիճակում գտնվող մարդու արարք չէ։ Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մի դեպք կար, երբ մայրը երեխային սպանել էր, բոլորն ասում էին՝ նորմալ է, ես ասացի՝ անհնար է։ Հետո պարզվեց, որ իսկապես հիվանդ է։ Շիզոֆրենիա, հոգեկան այլ հիվանդության տեսակներ․․․ անհնար է, որ պատուհանից դուրս շպրտի էրեխուն․․․ էն էլ՝ զինվորականը, որը, ամեն դեպքում, ավելի ամուր հոգեկերտվածք ունի»,-զարմանում է հոգեբանը։ Նա բացառում է, որ մարդը դեպրեսիվ վիճակի կարող էր հասնել կորոնավիրուսի կարանտինի պատճառով։ Խուդոյանն ասում է․ «Չէ, չէ, ես որ ասում եմ՝ հոգեկան խանգարում, նկատի ունեմ՝ լուրջ պսիխոտիկ վիճակ։ Շատ լուրջ հոգեկան հիվանդություն, ոչ թե դեպրեսիա-մեպրեսիա»։ Միակ բանը, որ նա չբացառեց, բացի շատ լուրջ, շատ խորը հոգեկան հիվանդությունը, կրոնական ինչ-ինչ պատկանելությունն է ու «բացատրությունները», թե անմեղ երեխաներին փրկում է այս կեղտոտ աշխարհից, ուղարկում Քրիստոսի մոտ։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031