Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներից ոչ բոլորն են դիմել միանվագ աջակցություն ստանալու. «Ժողովուրդ»

Մայիս 06,2020 12:33

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած ոչ բոլոր անձինք են ներկայացրել՝ միանվագ աջակցություն ստանալու համար: Մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5 մլն դրամ փոխհատուցում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառման շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 10 զոհված անձանց հարազատներին, առողջությանը ծանր վնաս հասցված 8 անձանց և առողջությանը միջին ծանրության վնաս հասցված 31 անձանց: Ընդհանուր առմամբ, ծախսվել է 575 մլն դրամ՝ այդ անձանց աջակցելու համար:

Չնայած նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշել էր, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց թիվը հստակ չէ, սակայն միևնույն ժամանակ ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայության պատասխանը, որ ծանր և միջին ծանրության վնասվածք ստացել է 63 քաղաքացի, նրանցից 32-ը՝ ոստիկան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031