Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Դատաիրավական համակարգում կան նվիրյալներ, դավաճաններ եւ հոգով մաքուր անգրագետներ»

Մայիս 06,2020 12:14

«2019թ.-ին չենք կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը: Ինչո՞ւ, որովհետեւ իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ դատական համակարգ: Մենք ոչ թե ուզում ենք իշխանության կամ անգամ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ իսկապես անկախ դատական համակարգ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով. «Եթե ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ՝ հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային համակարգ, ապա դա վաղուց լուծած կլինենք, դրա համար մեկ-երկու զանգը բավարար կլինեին, բայց մեր կամքն է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի»:

Վարչապետն արձանագրեց. «Անկախ դատական համակարգն այսօրվա տնտեսական-քաղաքական զարգացման կարեւոր գրավականն է, եւ հետեւողականորեն պետք է առաջ գնանք: Ամենամեծ ձախողումը, որը մինչեւ օրս շարունակվում է, ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է: Խոստովանեմ, որ այդտեղ ունենք անհաջողություն՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ, որոնք մի քանի շերտ ունեն: Լիարժեք խոստովանեմ, որ դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ: Նախկինում չեմ ասել, որովհետեւ ուզեցել եմ համոզված լինել: Այո, այսօրվա դատական եւ իրավական համակարգերում կան նվիրյալներ, որոնք իրենց աշխատանքին են նվիրված: Կան նաեւ կոռուպցիոն համակարգի նվիրյալներ եւ դավաճաններ»:

Փաշինյանը մանրամասնեց. «Դա մեզ համար լրջագույն խնդիր է: Համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են պայմանականորեն: Հարց կառաջանա, թե այս երկու տարում ինչով էինք զբաղված: Թացը չորին խառնել չենք ուզում: Ընթացող քննությունների արդյունքում կբացահայտվի երկար տարիներ ՀՀ-ում գոյություն ունեցած կոռումպացված համակարգը՝ իր ողջ դրամաշրջանառությամբ: Համոզված եղեք, որ բոլոր կոռուպցիոներները կանգնելու են պատասխանատվության առաջ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031