Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին ԱԱԾ պետի տեղակալ է նշանակել Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Արգիշտի Քյարամյանին, որին մայիսի 4-ին նշանակել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարին տեղափոխում ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին:
Դատելով գործընթացի դինամիկայից՝ երբ մայիսի 4-ին եղել է նշանակում ՔԿ-ում, մեկ օրից էլ պակաս ժամանակ անց նշանակում ԱԱԾ-ում, վարչապետը, այսպես ասած, շտապել է, կամ, այսպես ասած, հնարավոր է եզրակացնել, որ կայացված որոշումը թելադրված է օպերատիվ տրամաբանությամբ: Արդյոք դա՞ էլ իր հերթին թելադրված է ներքաղաքական վերջին օրերի թեժ և բուռն մթնոլորտով: Ընդ որում, այստեղ հատկապես դիտարժան է այն, որ ներքին բուռն վիճակը, մեծ հաշվով, կոնֆլիկտ է խոշոր կապիտալի հետ: Արդյոք Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին պաշտոնակատարի նշանակումը ԱԱԾ-ում ենթադրելո՞ւ է այդ ուղղությամբ գործողություններ:
Բանն այն է, որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնի նշանակվում է ոչ միայն շատ երիտասարդ անձ, այլ նաև անձ, որը, այսպես ասած, դուրս է այդ համակարգից: Ինչպե՞ս է ընդունելու համակարգը երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյային, և ինչպես է այդ պաշտոնյան աշխատելու համակարգի հետ, համակարգում: Դժվար է պատկերացնել, որ վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել այդ ակնառու հարցերը, ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ առնչությամբ ձեռնարկվել կամ ձեռնարկվելու են հնարավոր ռիսկերը չեզոքացնող քայլեր: Ինչպիսի՞ն են լինելու դրանք, և կարևորը՝ հաշվի առնելով դրանք, ի՞նչն է առաջացրել այդ նշանակման անհրաժեշտությունը: Որովհետև պետք է ենթադրել, որ այդ ակնառու ռիսկային գործոնների պարագայում կատարված նշանակումը հուշում է, որ խոսքը Փաշինյանի համար նշանակալի քայլի մասին է:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: