«ՀՀ ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում, ՀՀ-ն կայուն ժողովրդավար երկիր է: Շատ երկար տարիներ ավտորիտար կայունություն է հաստատված եղել, որի ֆոնին ժողովրդավար կայունությունը երբեմն կարող է թողել անկայունության տպավորություն»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատիվ ունեմ ասելու, որ ՀՀ-ում չկա որեւէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի կլինի խաթարելու ՀՀ-ի ժողովրդավարական կայունությունը, կասկածի տակ դնելու 2018թ.-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: ՀՀ-ում ժողովրդավարական կայունություն է հաստատված»,-հավելեց վարչապետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ