Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոմանք կոմունալների դրոշով ուզում էին հակահեղափոխություն անել, բայց ավելի սենսացիոն տվյալներ ասեմ». Փաշինյան

Մայիս 06,2020 11:38

Կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածում ճիշտ քաղաքականության արդյունքում կառավարությունը հավասարակշռել է գնաճն ու գնանկումը, եւ ՀՀ-ում, ի տարբերություն որոշ երկրների, խանութների ցուցափեղկերն ապրանքներից չեն դատարկվել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ունենք թանկացած եւ էժանացված ապրանքներ, բայց ընդհանուր առմամբ՝ գնաճի առնչությամբ լիարժեք հավասարակշռված վիճակ ունենք»,-արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է սոցիալական իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ ապրիլի 20-ի դրությամբ արձանագրվել է 620 000 աշխատատեղ, եւ այդքան մարդ աշխատավարձ է ստացել. «Փետրվարին եղել է 618 000 աշխատատեղ: Ճգնաժամի պայմաններում ապրիլին ավելի շատ աշխատավարձ ստացող ենք ունեցել, քան փետրվարին: Այո, ՀՀ կառավարությանն այսօր հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ սոցիալական ճգնաժամի բացակայության մասին կարող ենք խոսել»:

Վարչապետը հավելեց. «Բայց ավելի սենսացիոն տվյալներ հայտնեմ: Կոմունալ վճարումների թեման շատ քննարկվեց, ներքաղաքական թիվ մեկ թեման էր դարձել: Ոմանք կոմունալների դրոշով ուզում էին հակահեղափոխություն անել: Կոմունալների առնչությամբ մի քանի ծրագիր ենք իրականացրել եւ մոտ 5 միլիարդ դրամ փոխհատուցել՝ կոմունալ վճարների համար, որոնք քաղաքացիները չեն կարողացել վճարել: Սա մի մեծ հատվածի համար ճիշտ է, բայց մի բան ասեմ: Նշյալ թվից մոտ 2 միլիարդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար, այսինքն՝ այդ մարդիկ արդեն վճարել են: Ապացուցված է, որ անապահով խավի բաժանորդներն ամենապարտաճանաչ վճարողներն են: Մոտ 800 միլիոն դրամ այս խմբի քաղաքացիների հաշիվներին է նստել: Իսկ 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք իրականում դրա կարիքը չունեն, այդ պատճառով այս որոշումը կայացնելիս տատանվում էինք: Ներողություն նման հիշատակման համար, բայց այդ թվում ԱԺ պատգամավորների հաշիվներին ենք մոտ 20 000 դրամ փոխանցել: Նրանց, ովքեր կարիք չունեն, կոչ եմ անում աջակցել, որպեսզի այդ գումարը վերահասցեագրվի կարիքն ունեցողներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031