Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եռատոնի զանգվածային միջոցառումները հետաձգվում են. փակ կլինեն «Եռաբլուր» և «Հաղթանակ» զբոսայգի տանող՝ հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները

Մայիս 06,2020 11:43

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:

Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին՝ ըմբռնումով մոտենալ որոշմանը։

Լրացում․ Պարետի ցուցումով մայիսի 8-ի՝ ժամը 7-ից մինչև մայիսի 9-ի՝ ժամը 23:59-ը «Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով կտեղակայվեն ոստիկանական վերակարգեր։

Հորդորում ենք խուսափել կուտակումներից և «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031