Լրահոս
Օրվա լրահոսը

Հպումն անվտանգ դարձնող ապրանքը նորություն չէ աշխարհում, սակայն հայկականը կտարբերվի մյուսներից. «Հայկական ժամանակ»

Մայիս 06,2020 11:14

Վիրուսից պաշտպանվելու համար հաճախ հնչող հորդորներից է բռնակին, ծորակին, վերելակի եւ բանկոմատի կոճակներին դիպչելուց հետո ձեռքերն անպայման ախտահանել կամ լվացվել։ Բայց պատկերացրեք՝ առավել անվտանգ կլինի դրանց ընդհանրապես չդիպչելը։

Հայազգի հեղինակների ստեղծած «Shield20»-ը հենց այդ նպատակի համար է: Shield բառը թարգմանաբար վահան է նշանակում, իսկ 20-նն էլ խորհրդանշում է այս տարի տարածված վիրուսը։

Արույրից (լատուն) պատրաստված դետալի օգնությամբ կարելի է բացել դուռը, բարձրացնել ծորակը, սեղմել կոճակը՝ առանց ձեռքով դիպչելու:

Ինչպես մեր զրույցում պատմեց «Makichyan Consulting» ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգոր Մակիչյանը, համաձուլվածքի մեջ 70%-ը պղինձ է։ «Shield20»-ը, դետալից բացի, կազմված է կաշվե պատյանից, ներսում առկա է կտոր, որտեղ էլ անհրաժեշտ է լցնել սպիրտ կամ այլ ախտահանիչ նյութ։ Այն օգտագործելուց հետո, երբ փակում ես, ախտահանվում է։ «Safe Touch Save Lives» կամ թարգմանված տարբերակով՝ «Անվտանգ հպումը կյանք է փրկում»․ սա ապրանքի կարգախոսն է։

Թե ինչու հենց արույր, սա էլ իր բացատրությունն ունի, Մակիչյանի խոսքով՝ մասնագետները վստահեցնում են, որ այդ նյութը կարճ ժամանակ է վիրուսն իր վրա պահում։

Հպումն անվտանգ դարձնող ապրանքը նորություն չէ աշխարհում, սակայն հայկականը կտարբերվի մնացածից, քանի որ առանձին դետալից բացի այն ունի կաշվե պատյան, ներսում կտոր։ Այլ նման ինքնախտահանվող տեսակ չկա։

Համավարակի ֆոնին հետաքրքիր ապրանքը դեռեւս չի վաճառվում։ Զանգվածային արտադրություն առայժմ չկա: Արդեն պայմանավորվել են տարբեր արտադրողների հետ, կաշին, պատյանը մեկ հոգի է արտադրում, դետալը լազերով մեկ ուրիշն է ստանալու։ Այժմ մուտք են գործել հատուկ հարթակ, տեղադրել ապրանքն ու մարքեթինգային արշավ են իրականացնում։

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031