Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին մեր հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը սպասվող կադրային քաղաքականությունն է, ինչը շատ բնական եմ համարում: Հանրային իշխանության ձևավորումը շարքային քաղաքացու համար, բացի սովորական հետաքրքրասիրությունից, նաև սպասելիքներ է, որոնց արդարացումը մեծապես պայմանավորված է լինելու գործի պատասխանատուներից:
Այս հարցում նորից ուզում եմ հատուկ ընդգծել Ստեփանակերտի Մայր տաճարի բակում փետրվարի 26-ին հնչեցրած կոչիս խորհուրդը: Բազմիցս նշել եմ, որ մեր երկրում ես յուրայիններ եւ ոչ յուրայիններ չունեմ. բոլորն իմ հարազատներն են: Եվ քաղաքական խորհրդատվությունների շրջանակում կուսակցությունների ղեկավարության եւ առանձին գործիչների հետ հանդիպումներիս օրակարգի առանցքն Արցախում համերաշխության մթնոլորտ ունենալն է: Հայտարարվածի համաձայն՝ ոչ միայն բաց ենք բոլորի հետ համագործակցության կամուրջներ կառուցելու համար, այլեւ, հանուն ներքին միասնության, շարունակելու ենք համախմբել ու համախմբվել: Ովքեր դեմ են ձեւավորված օրակարգին, ուրեմն մեզ հետ քայլելու ճանապարհ չունեն, ովքեր փորձեն խոչընդոտել, կհայտնվեն քաղաքական լուսանցքից դուրս:
Կրկին հավաստիացնում եմ, որ օրինականությունը, ժողովրդի կողմից հարգանքի վայելումն ու արհեստավարժությունը լինելու են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու եմ պատասխանատու պաշտոններում կադրերի նշանակման հարցում: Հանրային շահը բոլոր որոշումներում գերակա կլինի, ու դա ժողովրդի պահանջն է:
Մեր նախընտրական ծրագրի առաջին շահառուն արցախցին է, իսկ բարեկեցիկ ապագա կառուցելու ընթացքն՝ անկասելի: Համընդհանուր ջանքերով մեր բոլոր խոստումները ի կատար կածենք: Վստա ՛հ եղեք:
Կարդացեք նաև