«Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, որ Հենրիխ Մխիթարյանին հրավիրել է իրենց ակումբ:
«Երկու շաբաթ առաջ նրան նամակ էի գրել: Քննարկում էինք նրա՝ «Զենիթ» տեղափոխվելու հավանականությունը: Հենրիխն ասաց, որ ինչպես ես, ինքը նույնպես այդ մասին տեղեկացել է ինտերնետից: Հրավիրեցի «Սոչի»: Հենրիխը պատասխանեց, որ մեր թիմն առանց այդ էլ ուժեղ է եւ ինքը մեզ պետք չէ: Սկզբունքորեն նրա խոսքում ճշմարտություն կա: Եթե մենք շարունակենք առաջ ընթանալ, կշարունակեմ բանակցությունները Մխիթարյանի հետ: Վստահ եմ, որ կգա մի պահ, երբ նրան կհետաքրքրի այդպիսի տարբերակը»,-ասել է Կարապետյանը:
Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով խաղում է «Ռոմայում», սակայն նրա պայմանագիրը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ