Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Արցախի անգրագէտ զինուորականները տասնամեակներ շարունակ յոգնեցնում են մեզ այս տեքստով: Այո՛, այս տեքստը երեւի իմ տարիքին է: Ուղղակի ամէն անգամ անուն ազգանունն ու ամսաթիւն են փոխում:
«Մահանցու վիրաւորում ստանալը» հայերէն չէ:
Երեւի շուտով կը գրեն նաեւ «Կորոնավիրուսից մահացու վարակում է ստացել …»