Մայիսի 5-ից 10-ը ՖԻԴԵ-ն եւ Chess.com-ը շախմատային խոշոր ինտերնետային մրցաշար են անցկացնում՝ Ազգերի գավաթը: Պայքարում են վեց ուժեղագույն հավաքականներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ եւ Մնացած Աշխարհ:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ընդգրկված է Եվրոպայի հավաքականում, որտեղ նրա թիմակիցներն են գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Աննա Մուզիչուկը, պահեստայիններ Յան-Կշիշտոֆ Դուդան եւ Նանա Ձագնիձեն:
Երեկ կայացել է վիճակահանությունը: Առաջին տուրում զույգեր կազմել են. Եվրոպա-Ռուսաստան, Չինաստան-Մնացած աշխարհ, Հնդկաստան-ԱՄՆ:
Մրցաշարն անցկացվելու է երկու շրջանով, յուրաքանչյուր պարտիայի համար սահմանված է 25 րոպե, պլյուս 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ