ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Կորոնավիրուսի մարտահրավերը ոչ միայն խնդիրներ, այլ նաև հնարավորություններ է ստեղծում:
Ամբողջ աշխարհում կազմակերպությունների զգալի մասն անցել է հեռավար աշխատանքի և շատերն այս մոդելը կշարունակեն կիրառել համավարակի ավարտից հետո էլ:
Այս բնույթի աշխատանքի անբաժանելի մաս է կազմում տեսազանգերը, առցանց գործնական հանդիպումները, ինչի ժամանակ խանգարող հանգամանք է տնից, փողոցից եկող աղմուկը: Արդեն իսկ համաշխարհային ճանաչում ստացած հայկական Krisp հավելվածը, որը չեզոքացնում է աղմուկը, հիանալի լուծում է այս խնդրի համար։
Հետագա հաջողություններ եմ մաղթում Krisp-ի թիմին ու համոզված եմ, որ նորարարությունների ու գործարար ճկուն մտքի շնորհիվ կհաղթահարենք ճգնաժամը և նոր որակի տնտեսություն կստեղծենք Հայաստանում»: