Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ. կան ձերբակալվածներ. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

Մայիս 04,2020 20:20

Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։ Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզեցին, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսեցին որոնողական աշխատանքները։ Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերեցին, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց ձորի մարզից։ Կասկածվողները բերման ենթարկվեցին բաժին։ Այդտեղ պարզվեց, որ նրանք, բացի հիշյալ դեպքից, 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են իրացրել Վայոց ձորի մարզի բենզալցակայաններից երկուսում, մի խանութում և գինու վաճառակետում։

Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Կեղծ թղթադրամներ իրացնողը ձերբակալվեց։ Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե նրանց որտեղից կեղծ թղթադրամներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 2-ին խուզարկվեց Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերվեց 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։ Տանտերերը, որոնք եղբայրներ են, ևս ձերբակալվեցին։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031