Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞. դատարանը բավարարեց պաշտպանի բողոքը

Մայիս 04,2020 18:45

Մայիսի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) շարունակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը:

Aravot.am-ի հետ զրույցում Գեորգի Մելիքյանը հայտնեց. «Դատարանն այսօր բավարարեց մեր բողոքը, ճանաչեց Գրիգորյանի իրավունքների խախտումը, որ նրա նկատմամբ հանցագործություն է կատարվել: Դա արդեն պարտավորություն է սահմանում դատախազության համար, որ հարուցեն քրեական գործ դեպքի առթիվ»:

Փաստաբանը հիշեցրեց՝ ԱԱԾ-ում գործ է քննվում իրենց հաղորդման հիման վրա՝ ՀՔԾ-ի քննիչի ու ոստիկանների նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով՝ դատավորի աշխատասենյակի դուռը կապարակնքելու մասով: Փաստաբանը շեշտեց, որ ԲԴԽ-ն էլ է կարծում՝ քննիչի գործողություններն անօրինական են ու մանրամասնեց. «ԲԴԽ-ն էլ է հաստատել, որ քննիչը քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն է կատարել դատավորի աշխատասենյակի դուռը կապարակնքելու միջոցով: Մեր բողոքն էլ դրան էր վերաբերել, որ դրանով քննիչն իր լիազորությունների սահմանազանցում է կատարել: Իսկ ոստիկաններն էլ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ անօրինական հանձնարարություն կատարելով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031