Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան հայտարարել են, որ կորոնավիրուսի համավարակից ի վեր վերջին 24 ժամում գրանցվել են ամենացածր ցուցանիշները: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը կարող է հասնել 100 հազարի, հաղորդում է BBC-ն:
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատար կորոնավիրուսի գրանցված և մահացության դեպքերի թվով, երկրում հիվանդների թիվը գերազանցել է 1,1 միլիոնը, մահացածներինը՝ 67 հազարը:
Եվրոպական մի շարք երկրներ թուլացնում են կարանտինի միջոցառումները: Իտալիայում մայիսի 4-ից թույլատրվում է դուրս գալ փողոց՝ սպորտով զբաղվելու համար, իտալացիները կարող են այցելել նաև հարազատներին: Բայց դպրոցները, կինոթատրոնները և խանութների մեծ մասը կշարունակեն փակ մնալ: Բառերը, ռեստորաններն այցելուների համար կբացվեն միայն հունիսին: Իտալիայի տարբեր հատվածների միջև հաղորդակցությունը նախկինի պես սահմանափակ է: Պորտուգալիայում բացվում են հագուստի խանութները և քաղաքային այգիները: Իսպանիայում 7 շաբաթվա ընթացքում առաջին անգամ թույլատրել են դուրս գալ փողոց՝ սպորտով զբաղվելու համար: Նախկինում տանից թույլատրվում էր դուրս գալ միայն խանութ գնալու և շան հետ զբոսնելու համար: Ֆրանսիան մայիսի 11-ից ևս փուլ առ փուլ թուլացնելու է կարանտինի ռեժիմը, երեխաները կկարողանան դպրոց հաճախել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ արդեն երկրորդն օրն է կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը գերազանցում է 10 հազարը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ մայիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը, գրանցվել է մահացության ավելի քան 249 հազար 60 դեպք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ