«Մենք կտրականապես ժխտել ենք սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում, սա իմ հստակ պատասխանն է այդ հայտարարությանը»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, որ ռազմական գործողությունների վտանգն առավել քան մեծ է, ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հասարակությունից եւ որեւէ մեկից առհասարակ չի ստացել ազդակ առ այն, որ սպառնալիքն այնքան է, որ պետք է զիջումների գնալ. «Սպառնալիքի լեզուն ժխտված է, բանակցային լեզուն՝ ընդունված: Արցախի ժողովրդի անվտանգությունը մեզ համար առաջնային խնդիր է: Հանրության շրջանում սրա վերաբերյալ կա կոնսենսուս եւ ներքին ուժ, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը: Ինձ շատ ամուր եմ զգում, որ իմ մանդատը բխում է կառավարությունից, իսկ կառավարության մանդատը՝ ժողովրդից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ