Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը 10-16 տարեկան երաժիշտների համար տարեկան կրթաթոշակ է սահմանում

Մայիս 04,2020 17:57

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որը միտված է մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների բացահայտմանն ու հեռանկարային աջակցմանը, սահմանում է տարեկան անվանական կրթաթոշակ 10-16 տարեկան երիտասարդ երաժիշտների համար։ Կրթաթոշակը սահմանվում է հետևյալ մասնագիտությունների համար՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածայիններ, դաշնամուր, տավիղ։

Ընտրության ընթացքում միջազգային ժյուրիի կողմից դիտարկվելու են ՀՀ բոլոր մարզերից և Երևանից պատանի երաժիշտների հայտերը, որոնցից կընտրվեն տասը լավագույնները։

Կրթաթոշակառուներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթաթոշակառուները կմեկնեն արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերին, ինչպես նաև հնարավորություն կունենան տարվա ընթացքում մասնակցել նրանց առցանց վարպետության դասերին։ Վերջինից զատ յուրաքանչյուր կրթաթոշակառուի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի կողմից հնարավորություն կընձեռվի անվճար ներկա գտնվել նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաև նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։

«Այն առաքելությունը, որ որդեգրել է Հիմնադրամը, և այս կրթաթոշակի նախագիծը տալիս են երիտասարդ տաղանդների առաջխաղացման մեծ հնարավորություն և կխրախուսեն նրանց, անկասկած: Անհատական մոտեցումը յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ թույլ կտա առավել արդյունավետ նպաստել նրանց զարգացմանը՝ որպես երաժշտի։ Երիտասարդների համար պետք է ստեղծել պայմաններ կատարելագործվելու համար, և Հիմնադրամը տալիս է նրանց այդ հնարավորությունը: Իրենց մնում է ձգտումը և աշխատասիրությունը, իսկ մենք կբացենք իրենց առջև համաշխարհային երաժշտարվեստի դռները», – նշեց կրթաթոշակի երաժշտական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Կրթաթոշակին դիմելու պահանջներին և պայմաններին կարող եք ծանոթանալ հիմնադրամի www.m4f.foundation կայքէջում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. մայիսի 22-ն է։

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031