Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի «Ոսկեպար» անտառպետությունում 2019-ի աշնանն ու  գարնանը տնկվել էր շուրջ 70.000 ծառ

Մայիս 04,2020 17:45

Նախորդ տարի պետական բյուջեից հատկացված միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացրել է աննախադեպ ծավալի անտառտնկման աշխատանքներ։ Մայիսի երկուսին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը այցելել են Լոռու և Տավուշի մարզի անտառտնտեսություններ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ ամփոփվել են 2019-ին իրականացրած լայնածավալ աշխատանքները։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի «Ոսկեպար» անտառպետությունում 2019-ի աշնանն ու  գարնանը տնկվել էր շուրջ 70.000 ծառ։ Աշխատանքներին մասնակցել է 120 սեզոնային աշխատող, որոնք միայն մեկ անտառտնտեսությունում տնկել են 35.000 կաղնի, 15.000 հացենի, 15.000 թխկի և 5000 խնձորենի։

Նախարար Գրիգորյանը ծանոթացել է նաև Տավուշի մարզի բարձրադիր գոտիներում անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում կատարված աշխատանքներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնակցել է փակ արմատային համակարգով տնկիների տնկմանը, որի ժամանակ առաջին անգամ օգտագործվել են նոր սարքավորումներ, որոնք անհամեմատ հեշտացում են անտառտնկման գործընթացը։

Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այցելել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսություն։ Նախարարը տեղում ծանոթացել է դեռևս 1997-98 և 2008 թվականներին տնկված անտառհատվածներին, որոնք այժմ Վանաձորի անտառտնտեսության մաս են հանդիսանում։ Ոլորտի մասնագետները նախարարին ներկայացրել են անտառի աճի առանձնահատկությունները, ընթացիկ խնդիրները և հնարավոր լուծումները։

Անտառագետների առաջարկով քննարկվել են մի շարք նորարարական մեխանիզմներ, ըստ որոնց շինափայտ կամ վառելափայտ չհանդիսացող թափուկը կարող է վերամշակվել և սպառվել որպես բրիկետ կամ անգամ բնական հումքով հարուստ անասնակեր։

Հիշեցնենք, որ 2019 թվականին պետական բյուջեի և շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել է 150 հեկտար անտառվերականգնման աշխատանք, որից 140 հեկտարը տնկման միջոցով, 10-ը՝ ցանքսի։

2020 թվականին ևս նախատեսված է իրականացնել շուրջ 150 հեկտար անտառվերկանգնում։ Դրան զուգահեռ գործարկվել է նաև կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային 15-րդ ծրագիրը, որի շրջանակներում գետերի ափամերձ հատվածներում նախատեսվում է տնկել ուռենու շուրջ 2 միլիոն կտրոն։

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031