Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի Օրդու նահանգում հայ և հույն ճարտարապետների հեղինակած 72 տուն է վերակառուցվել․ Ermenihaber.am

Մայիս 04,2020 17:23

Ermenihaber.am – Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու, Ունյե և Ֆաթսա շրջաններում վերջին 10 տարվա ընթացքում օսմանյան հայ և հույն ճարտարապետների հեղինակած 72 տուն է վերակառուցվել։

19-րդ դարի այդ շինությունների վերականգնման աշխատանքները սկսվել են 2010թ-ին։ Առաջին տարում վերակառուցվել է 8 տուն, հաջորդող տարիներին այդ թիվն ավելացել է, ի վերջո, 2019թ․ վերականգնվել է 30 տուն։

Վերակառուցված տների մեծ մասը գտնվում են Ալթընօրդու շրջանի Թաշբաշ թաղամասի Մենեքշե փողոցում և Սըթքը Ջան պողոտայում, որտեղ մեծ թիվ են կազմում հարյուրամյա պատմություն ունեցող շինությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031