Մինչև մայիսի 14-ը Ucom հեռուստատեսային ծառայության ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կարող են դիտել «Ֆիլմերի», «Մանկական» և «Ուսուցողական» թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր հեռուստաալիքները։ Բացառություն են կազմում uTV Box և uTV Box մարզային փաթեթների բաժանորդները:
«Ucom-ն ամեն ինչ անում է բնականոն աշխատանքի շարունակականությունը և մեր բաժանորդների համար առցանց կրթության հնարավորությունն ապահովելու համար։ Մենք կարևորում ենք որակյալ տեսաբովանդակությունը, այդ իսկ պատճառով արտակարգ դրության պայմաններում առաջարկում ենք մասնավորապես երեխաների հետ դիտել մանկական և ուսուցողական ալիքներ առանց որևէ հավելավճարի», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։
Հիշեցնենք նաև, որ uTV-ի տեսավարձույթ բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր և մուլտֆիլմեր փոքրերի համար: