ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է մասնակցել ՀՀ կառավարության կողմից կազմակերպված՝ COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին և մեկնարկել է 10-րդ միջոցառման միանվագ աջակցության գումարների վճարման գործընթացը: Տվյալ միջոցառման շահառուները միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են, որոնք կստանան 2020 թ․-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10%-ի չափով միանվագ աջակցություն, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
10-րդ միջոցառման շրջանակներում ևս միանվագ աջակցությունը կարելի է ստանալ անկանխիկ եղանակով՝ գումարը փոխանցելով անմիջապես քարտին, եթե աջակցությանը դիմելու ժամանակ շահառուն նշել է իր քարտի համարը:
Այն շահառուները, ովքեր չունեն քարտ կամ չեն նշել իրենց քարտի համարը աջակցության դիմումը լրացնելիս, կարող են գումարները ստանալ կանխիկ եղանակով միայն ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով՝ այցելելով Հայաստանի տարածքում գործող թվով 72 մասնաճյուղերից որևէ մեկը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
COVID-19-ի պայմաններում բանկը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ շփման նվազեցման նպատակով:
Կարդացեք նաև
COVID-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:
ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: