Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է «էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակելու դեպքով մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը

Մայիս 04,2020 16:55

Ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում մեկ անձի կողմից հրացանով «ԷՐԵԲՈՒՆԻ- ՊԼԱԶԱ» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և   185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Ա. Թ.-ն, հանդիսանալով «Հայաստանի որսորդների և ձկնորսների միա­վորում» ՀԿ անդամ, 2020թ. հունվարի 8-ին իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն և փամփուշտներ: 2020թ. հուն­վարի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նա մուտք է գործել Երևան քաղա­քի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հաս­ցեում գտնվող «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» բազմա­ֆունկցիո­նալ բիզ­նես կենտրոն, որտեղ իր մոտ պահվող նշված հրազե­նով առաստաղին կրա­կ է արձակել, ապա անձանց կյանքի և առողջութ­յան համար վտանգավոր բռնութ­յուն գործադրելով՝ վերոնշյալ զենքի փողն ուղղել է դեպի ընդունարանի աշխատակցուհին և պահանջել իրեն ուղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Ստանալով տվյալ գրա­սեն­­յա­­կը փակ լինելու մասին պատասխան՝ բոլորին կրակելու սպառնալիքներով, շարժվե­լ է բիզնես կենտրոնի մարզասրահի ուղղությամբ՝ զենքի փողն ուղղել դեպի անվտանգության աշխատակիցներից մեկը՝ նույնաբովան­դակ պահանջ ներ­կայաց­նելով նաև վերջինիս: Սակայն տեղեկանալով, որ այդ ուղղութ­յամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն է, վերադարձել է ընդունարան, ևս մեկ կրակոց արձակել այդտեղ գտնվող բազմոցի և սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը: Ապա զենքի փողն ուղղել է մեկ անձի կրծքավանդակին՝ հայտնել, որ վերջինս պատանդի կարգա­վի­ճա­կում է և պահանջել իր մոտ կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոն­յանին: Բացի այդ՝ նա հայտնել է, որ պատանդին կազա­տի միայն իր պահանջը կատարելուց հետո՝ նպատակ ունենալով Վ. Սողոմոնյանին հանդիպե­լուց և վերջինիս ևս պատանդ վերցնելուց հետո ներկայացնել նոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչար­յանին իր հետ հանդիպման կանչելու պահանջ։

2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավո­րու­մը:

Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դա­տա­հո­գեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ստացված եզ­րա­կա­ցութ­յան համաձայն՝ Ա. Թ.-ն տա­ռա­պել և տա­ռա­պում է «Շիզոֆրենիա, պարա­նոիդ ձև» հո­գե­կան հի­վան­դութ­յամբ, հանցավոր ա­րար­քը կա­տա­րե­լիս գտնվել է հիվան­դա­­գին խանգարված վիճակում: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղ­սագր­վող ա­րար­քի նկատ­մամբ Ա. Թ.-ին հարկ է ճա­նա­չել ան­մեղ­սու­նակ, իսկ ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայաց­նում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար և ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք:

Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել, միաժամանակ,  դատարանի 2020թ. մարտի 21-ի որոշմամբ Ա. Թ.-ն, որպես անվտանգության միջոց, տեղավորվել է հոգեբուժա­կան հիվանդանոցում, ինչից ելնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը և քրեական գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031