Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հնդկաստանը նոր պատժամիջոց է կիրառում՝ կարանտինը խախտած քաղաքացիներին պարացնում է

Մայիս 04,2020 15:59

Հնդկաստանում կարանտինը խախտած քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը սկսել է նոր պատժամիջոց կիրառել՝ որտեղ բռնում՝ պարացնում է:

Հնդկաստանի մեր գործընկերոջ տրամադրած տեսանյութում  պարող քաղաքացին խախտել է կարանտինի պայմանները եւ պատիժը կրում է ոստիկանության բաժանմունքում՝ պարելով:  Այս երկրի ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ փոխում է պատժի իր մեթոդները: Նախկինում իրավախախտ քաղաքացիները հենց փողոցում ծեծ էին ուտում: Կանանց նկատմամբ պատժամիջոցներն ավելի մեղմ էին. նրանց էլ կքանստման վարժություններ էին հանձնարարում:

Մայիսի 4-ի դրությամբ՝ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված է 42 հազար 533 մարդ, որից ստացիոնար բուժում է ստանում 29 հազար 453 մարդ։

Ապաքինվել է 10 հազար 632 մարդ։ Հնդկաստանի Առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալներով, մեկ օրում Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակվածների թիվն ավելացել է 2,5 հազարով։ Այս երկրում COVID-19-ի տարածվածությունը հիմնականում կենտրոնական Մահարաշտրա եւ արեւմտյան Գուարատ նահանգներում է եւ Դելիում։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031