Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մինչեւ մայիսի վերջ 10 000 վարակված ունենալը հավանական սցենար է». Արսեն Թորոսյան

Մայիս 04,2020 15:48

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել էր, որ եթե քաղաքացիներն առողջապահական կանոնները չպահպանեն, հնարավոր է՝ հարյուր հազարավոր կորոնավիրուսով վարակվածներ լինեն: Լրագրողների հետ զրույցում էլ նա այսօր մանրամասնեց՝ իր ասածն «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կանխատեսումն է եղել ՀՀ-ի համար, որը չի իրականանում, քանի որ կարողացել ենք կորոնավիրուսի տարածումը զսպել»:

Նախարարի խոսքով՝ դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի վիրուսի տարածման վերջնական նվազում ապահովել. «Այդ թիվը պայմանավորված է լինելու բոլորիս վարքագծով: Բոլորիցս է կախված՝ մայիսի վերջին 10 հազա՞ր վարակման դեպք կունենանք, թե՞ 50 000: Եթե 10 000 դեպք ունենանք, կկարողանանք կառավարել՝ ի տարբերություն  50 000-ի: Բոլոր երկրներն անցնում են այս փուլերով»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մինչեւ մայիսի վերջ քանի՞ վարակակիր կլինի: Թորոսյանը պատասխանեց. «Իմ ասած 10 000-ը հավանական սցենար է: Թիվը բարձր է այն իմաստով, որ ավելի շատ է, եւ ոմանց տուն կուղարկենք, ոմանց՝ կպահենք հսկողության տակ: Բարձր չի այն իմաստով, որ ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել: Ամեն ինչ կախված է 10 000-ին հաջորդող քայլերից»:

Ինչ վերաբերում է Թորոսյանի այսօրվա ասածին, որ երեք անձի մոտ կրկնակի անգամ է կորոնավիրուս ախտորոշվել, նախարարը պարզաբանեց. «Գիտական հանրույթը հակված է նրան, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ մարդու մեջ վիրուսի գենետիկ նյութի շարունակական առկայություն: Այսինքն՝ վիրուսը չէ, որ ակտիվ է, եւ նման մարդը, հավանական է, որ վարակիչ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031