«Մենք ՌԴ-ի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, օրակարգը չափազանց մեծ է՝ իր հարցերով: Ունենք խնդիրներ, որոնք դաշնակից, բարեկամ երկրների հետ քննարկում ենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-ի համար գազի գնի նվազեցման համատեքստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մատնանշել է «Հարավկովկասյան երկաթուղու» առնչությամբ հարուցված քրեական գործը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա շեշտեց. «Մենք, համենայն դեպս, մտադրված ենք նույն ոգով աշխատել, որով աշխատել ենք վերջին երկու տարում: Նույն վճռականությամբ ցանկանում ենք աշխատել օրակարգի ողջ ծավալի շուրջ: Գազի հարցը մեզ համար էական է, շարունակելու ենք քննարկել ՌԴ-ի մեր գործընկերների հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ