2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից:
Հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չկա:
Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ