Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը նորից թափ տալու կարիք չկա. սպասում ենք, որ անցնենք բնականոն աշխատանքի». Զոհրաբ Մնացականյան

Մայիս 04,2020 14:25

«Տարբեր մակարդակներով եղել են մեկնաբանություններ: Մենք շարունակելու ենք աշխատել բնականոն: Այս հարցը նորից թափ տալու կարիք չկա»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը պնդել էր, թե արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին փուլային տարբերակն է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ որեւէ փաստաթուղթ չի քննարկվում:

Հարցին՝ «գուցե տարընկալո՞ւմ կա», Մնացականյանն այսպես արձագանքեց. «Այս երկու տարում Ռուսաստանի հետ, որպես ԵԱՀԿ համանախագահող երկիր, այդ առումով ունենք շարունակական, ընդարձակ աշխատանք եւ հնարավորություններ՝ խոսելու մեր ընկալումների եւ դիրքորոշումների մասին: Հիմա մի շրջան է, երբ մեզ պետք է ուղղակի սպասել, եւ պահպանելով կայունությունն ու զինադադարի ռեժիմը՝ անցնել այս փուլը, հետո նորից ներգրավվել մեր աշխատանքում, ինչպես որ ծրագրված է: Բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են խաղաղությանը, ունենք ծրագրված բաներ: Սպասում ենք, որ հնարավորություն լինի անցնելու բնականոն աշխատանքի, իսկ այս ընթացքում կապի մեջ ենք համանախագահների հետ: Անհամբեր սպասում ենք, որ մեր ծրագրած աշխատանքներն իրականացնենք նորմալ աշխատանքային միջավայրում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031