Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական կողմը դիմել է ՀՀ Կառավարությանը՝ արտերկրում Մանվել Գրիգորյանի առողջությունը վերականգնելու թույլտվության համար

Մայիս 04,2020 13:50

Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է որպես զինվորի սնունդ գողացողի, որովհետև այդպես ցանկացան, թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, այնպես, ինչպես կարող են մեղադրել պատերազմ տեսած, գերի ընկած, տարածքներ գրաված, ազատագրած, հետո դրանք պահած  ու սերունդներին հանձնած բազմաթիվ զորավարների: Արցախյան հերոսամարտի օրերին Գրիգորյանն անգամ զոհված հարազատ եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց:

Չգիտեմ պատմությունը հարյուր տարի հետո կանիծի այսօրվա սերունդին, թե` ոչ, բայց մի բան կա, որ ոչ այսօրվա սերունդը, ոչ էլ՝ վաղվա, չի կարող չարձանագրել. Գեներալ Մանվելը ոչ միայն պաշտպանել է հայ ազգի անվտանգությունը՝ հերթական անգամ ցեղասպանվելուց, այլ նաև ազատագրել է Մայր Հայաստանի տարածքի մի փոքր մասը և ամենակարևորը, այն կարողացել է նաև պահել, հետո էլ հանձնել այսօրվա պահապաններին: Գաղտնիք չէ, որ հիվանդությունները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեռք էր բերել պատերազմի տարիներին, ավելի խորացան այս վերջին մեկ տարում ու հասան ծանր աստիճանի, որ այլևս հնարավոր չէ բուժել Հայաստանում, ըստ բուժող բժշկի, այն հնարավոր է բուժել միայն արտերկրում:

Պարզ է, որ դրսի բուժման բացակայության պայմաններում մեկ օրից, մեկ ամսից, թե Աստված գիտի երբ, Մանվել Գրիգորյանը մահանալու է: Ու եթե այսօրվա իշխանությունը Աստծո իշխանությունը ևս վերցրել է իրեն և ինքն է որոշում հիվանդը գնա՞ դուրսը բուժվելու, քանի որ այստեղ այլևս հնարավոր չէ բուժվել, թե՝ մնա, ապա դրա գնահատականը տրվելու է նաև ի վերուստ:

Այսօր Գրիգորյանի առողջության վերականգնման համար պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը՝ ստանալու թույլտվություն՝ արտերկրում հնարավորինս առողջությունը վերականգնելու համար:

Լևոն ԲԱՂԴՍԱՐՅԱՆ
Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031