Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգատարությունը դրսևորվում է ճգնաժամի պայմաններում․ Հակոբ Անդրեասյան

Մայիս 04,2020 13:36

Կորոնավիրուսի համաճարակը աշխատանքային նոր կանոններ թելադրեց նաև բանկային համակարգի համար։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջիններից էր, որ օպերատիվ արձագանքեց երկրում ստեղծված իրավիճակին՝ ներկայացնելով լուծումներ, որոնք դարձան «շտապ օգնություն» բանկի գործընկերների համար։

«Նախորդ տարիների արդյունավետ ցուցանիշներն այս դժվար օրերին մեզ հնարավորություն է տվել ձևավորել կայուն ֆինանսական դաշտ։ Այստեղ պետք է նշել նաև Կենտրոնական բանկի դերն ու նշանակությունը։ Ներկայիս իրավիճակում մեծ աջակցություն է նաև կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս ապահովել բիզնես ակտիվությունը։ Վարկավորման պրոցեսը շարունակվում է, որոշակի սահմանափակումներ և խստացումներ կիրառել ենք սպառողական վարկերի ուղղությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Աշխատում ենք նաև ոչ աշխատանքային օրերին, որպեսզի բավարարենք մարդկանց ֆինանսական պահանջները։ Նոր մոտեցումներ ենք մշակում, նոր գործիքներ ենք կիրառել: Այժմ 24/7 ռեժիմով վարկեր տրամադրելու, ինչպես նաև թվային հարթակում ամբողջ գործընթացը կազմակերպելու հնարավորություն ունենք՝ ընդհուպ պայմանագրերի ստորագրում ու վարկերի տրամադրում՝ քարտերին ու ընթացիկ հաշիվներին փոխանցելու միջոցով, որը հաճախորդները կարող են մոբայլ բանկինգով օգտագործել։

Ապագայի հետ կապված ես լավատես եմ ու շարունակելու ենք կյանքի կոչել մեր բոլոր պրոյեկտները, շարունակելու ենք վարկավորման ծավալները մեծացնել, նոր պրոդուկտներ ենք առաջարկում, զարգացնելու ենք թվային բանկինգը։ Ցանկանում ենք էական դեր խաղալ հասարակության կյանքում՝ չլինելով զուտ միայն ֆինանսական կառույց։

Ճգնաժամային ժամանակներում մենք ավելի հոգատար ենք վերաբերվում մեր հաճախորդներին: Հոգատարությունը պետք է դրսևորվի հատկապես ճգնաժամային իրավիճակներում, և պետք է հասկանանք, որ չի կարող այնպես լինել, որ չտուժենք։

Մեզ համար շատ կարևոր է, որ ճգնաժամի պայմաններում ապահովենք հաճախորդի կենսունակությունը։ Պատրաստ ենք լսել հաճախորդին, քննարկել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Սա չափազանց կարևոր է։

Ստեղծված իրավիճակը շատ անորոշ է, բայց մի բան պարզ է. կյանքը շարունակվելու է և մի օր վերադառնալու ենք մեր նորմալ կյանքին։ Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակն իրենից ենթադրում է հարաբերությունների քննության ժամանակաշրջան։ ՓՄՁ-ների մասով կան ոլորտներ, որ իսկապես շատ խոցելի են։ Բացի ընդհանուր մոտեցումից՝ ժամկետների վերանայումների մասով, և բացի պետական աջակցության փաթեթներից, մենք քննարկում ենք նաև խոցելի հաճախորդներին աջակցելու այլ ծրագրեր, որոնք զուտ մեր ներքին մոտեցումներն են։ Այս ամենը կանցնի, իսկ հետո մենք նայելու ենք մարդկանց, հաճախորդներին, հաճախորդները՝ մեզ, դրա համար էլ սա հարաբերությունների ու բարոյական արժեքների քննություն է։ Ստեղծված իրավիճակում ոչ ոք չի կարող շահող դուրս գալ, բոլորն էլ տուժում են, ուղղակի վնասը պետք է բաժանել բոլորի մեջ։

Անհատական մոտեցումը նորություն չէ գյուղական տնտեսությունների համար։ 25 տարի շարունակ այդ հարաբերությունների շրջանակում ձևավորվել է փոխադարձ վստահություն՝ բանկի հաճախորդների կողմից բանկի նկատմամբ և բանկի կողմից՝ հաճախորդների նկատմամբ։ Զարմանալի չէ, որ մեր այդ հաճախորդները, ովքեր տարիներ շարունակ օգտվել են մեր ծառայություններից, հպարտությամբ ասում են՝ մեր բանկը, իսկ մենք հպարտությամբ ասում ենք՝ մեր հաճախորդները և մեր գործընկերները, որովհետև իրոք հաճախորդը մեր գործընկերն է»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031