Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Չինաստանը թաքցրել է կորոնավիրուսի համավարակի իրական ծավալները. ԱՄՆ հետախուզություն

Մայիս 04,2020 12:29

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Չինաստանին մեղադրել են կորոնավիրուսի համավարակի իրական ծավալները թաքցնելու համար՝ բժշկական պարագաների պահուստային ֆոնդ ստեղծելու նպատակով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության փաստաթղթերը:

Զեկույցի համաձայն՝  Պեկինը հունվար ամսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ամբողջական տեղեկություն չի տրամադրել  վարակի տարածման իրական ծավալների վերաբերյալ: Նշվում է նաև, որ Չինաստանի իշխանությունները, հերքելով արտահանման սահմանափակումների առկայությունը, «հետաձգել են առևտրի տվյալների տրամադրումը»: Նման եզրահանգումը հիմնված է այն փաստի վրա, որ դիմակների և անձնական հիգիենայի այլ պարագաների արտահանումը և ներմուծումը 95% հավանականությամբ դուրս է եկել նորմայի սահմաններից:

Գործակալությունը մատնանշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը սխալ է գործել և փորձել է թաքցնել այն: «Մենք ցանկանում էինք մեկնել Չինաստան (հետաքննություն անցկացնելու համար – խմբ.), չէին ուզում թույլ տալ, նույնիսկ ԱՀԿ-ի մուտքն էին ցանկանում արգելել: Նրանք ընդունեցին դա, բայց շատ ավելի ուշ և ոչ միանգամից»,-ասել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է այն տարբերակը, որ կորոնավիրուսի նոր տեսակը ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031