Թուրքիայում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվելու դեպքերը նվազման միտումներ են ցույց տալիս, ինչի ֆոնին առողջացածների թիվն աճելով գերազանցել է ակտիվ դեպքերի քանակին։
Մայիսի 3-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերը թիվը կազմում է 126․045, որից 63151-ն արդեն առողջացել է։
Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․
24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1670-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 24001 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․135․367-ի։
Կարդացեք նաև
Մահացությունների թիվն ավելացել է 61-ով՝ կազմելով 3․397։
1424 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 4․892-ով։