ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց՝ շուտով նոր համակարգ են ներկայացնելու, որը մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը:
Նա մանրամասնեց. «Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաև նոր միավորներ, որոնք սկսելու են աշխատել՝ ֆիզիկապես այցելելով ինքնամեկուսացվածներին: Պետք է խստորեն ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվի: Առաջին հերթին այն մարդկանց մասին է խոսքը, որոնք ունեցել են շփում վարակակիրների հետ, վերջին փուլում նաև ասիմպտոմ վարակակիրների մասին է խոսքը լինելու: Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարության, ԱԻՆ-ի, ոստիկանության, պոլիկլինիկաների հետ աշխատելով ևս մեկ նոր համակարգ կներդնենք, որը մեզ թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին: Դա թույլ կտա առանց մեկուսացման՝ հյուրանոցներում մարդկանց պահելու ուղղակի նրանց ինքնամեկուսացման ռեժիմում պահել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ